Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովը քննարկել է ամառային զորակոչի ընթացքը
ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Գնել Սանոսյանը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նիստի ընթացքում Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը զեկուցեց 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքների եւ կատարված աշխատանքների մասին՝ նշելով, որ մարզում զորակոչն ընթանում է ըստ առաջադրանքի:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց նորակոչիկների բժշկական հետազոտությունների իրականացման աշխատանքներին՝ հորդորելով բացառել այդ ուղղությամբ որևէ խախտում կամ թերացում: Մարզպետն առաջարկեց առանց թերությունների իրականացնել նաեւ ամառային զորակոչի հետ կապված մնացած աշխատանքները:
Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի անդամները քննարկեցին նաեւ մինչեւ կրթական ծրագրի ավարտը զորակոչային տարիքի մի քանի երիտասարդների տարկետում տալու հետ կապված հարցեր:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում