Մայիսի 27-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ մայիսի 27-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաթևում կմասնակցի «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին:
Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի հրամանի համաձայն հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով:
Մամուլի ասուլիսով հանդես կգա ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Նա կանդրադառնա հիմնադրամների կատարած աշխատանքին և առաջիկա անելիքներին:
Երևանում կանցկացվի «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով ազգային համաժողով: Ներկա կլինեն տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կովկասի ինստիտուտում կներկայացվեն «Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգի մակարդակի գնահատում» թեմայով իրականացված հետազոտության արդյունքները:
Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրություններին նվիրված մամուլի ասուլիսում անդրադարձ կկատարվի նաև հայ-ղազախական կապերին:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 27-ից հունիսի 15-ը կկայանա «Երիտասարդ հայ կոմպոզիտորների կամերային երաժշտության 4-րդ փառատոնը»:
Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Մեգա աստղ, ով գրավել է աշխարհի լավագույն բեմերը, ում կատարումը բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում