Հնդկաստանը Nirbhay թեւավոր հրթիռի հաջող փորձարկում Է անցկացրել. PTI
17:41, 15 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանն ապրիլի 15-ին մեծ հեռահարության Nirbhay մինչձայնային թեւավոր հրթիռի հաջող փորձարկումներ Է անցկացրել: Ինչպես հայտնել Է PTI լրատվական գործակալությունը, հրթիռի արձակումը իրականացվել Է Օդիշա արեւելյան նահանգի «Չանդիփուր» զինափորձարանից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ տեղեկատվության համաձայն, հրթիռը, որը կարող Է թռչել ընդամենը շուրջ 100 մետր բարձրությամբ եւ մոտավորապես 0,7 Maxa արագությամբ, հաջողությամբ խոցել Է թիրախը 42 րոպե 23 վայրկյան անց: Փորձարկման այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
«Հրթիռը հիանալի թռիչք կատարեց տրված ընդգրկույթում»,-գործակալությունը մեջբերում Է հնդկական Պաշտպանական հետազոտությունների եւ մշակումների կազմակերպության (DRDO) ներկայացուցչի խոսքը:
Հավելենք, որ Nirbhay թեւավոր հրթիռի նախորդ հաջող փորձարկումներն անցկացվել են 2017 թվականի նոյեմբերի 7-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում