Նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Ամման
15:24, 5 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամման։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանն ապրիլի 6-ին այստեղ կմասնակցի Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպմանը, որին հրավիրված է որպես բանախոս:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում