Նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է
14:30, 16 Փետրվար 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում