Նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է

Armenpress 14:30, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am