Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պորտուգալիայի առաջնությունում
10:04, 16 Դեկտեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային առաջնության 13-րդ տուրում «Շավիշ»-ը սեփակնա հարկի տակ հյուրընկալել էր «Մորեյրես»-ին: Տան տերերը պարտվել են 1:2 հաշվով:
«Շավիշ»-ի միակ գոլի գոլային փոխանցման հեղինակը Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն էր:
Այս պարտությունից հետո «Շավիշ»-ը մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղում է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում