Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Տիգրան Խաչատրյանը ՀԲ առաքելության հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագիրը

Տիգրան Խաչատրյանը ՀԲ առաքելության հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի 
ենթակառուցվածքներ» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստան ժամանած առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրին առնչվող հարցեր։

Նախարարի պաշտոնակատարը ՀԲ-ի ֆինանսների, մրցունակության և նորարարության պրակտիկայի ղեկավար Մարիալիզա Մոտայի և ծրագրերի թիմի ղեկավար Կարեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձել է ծրագրի բովանդակային մասին, քննարկել ժամանակային և կազմակերպչական մանրամասները։ Կողմերը վերահաստատել են, որ հարկավոր է մեկտեղել ջանքերը՝ ծրագիրը առավելագույնս ծառայեցնելու Հայաստանի  արտահանման խթանմանը և մրցունակության բարձրացմանը, ներդրումների  համար բարենպաստ միջավայրի ապահովմանը։

Տիգրան Խաչատրյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի բաղադրիչները, մասնավորապես՝ անդրադարձ է եղել հավատարմագրման և  համապատախանության   գնահատման մարմինների կարողությունների զարգացման և արդյունավետության բարձրացման ուղիներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am