ՀՀԿ-ն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով
17:32, 22 Նոյեմբեր 2018
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցության կարգախոսն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կուսակցությունն առաջիկա արչտահերթ խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին» կարգախոսով:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կարգախոսի մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Հայաստանում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում