Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն Աբրահամյանը

«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Լևոն 
Աբրահամյանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՍ: «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լևոն Աբրահամյանը: Այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Արայիկ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am