Հարփեր Լիի «Սարյակ մի՛ սպանիր» վեպն ամերիկացիների սիրելի գիրքն է
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարփերի Լիի՝ 1960 թվականին գրված «Սարյակ մի՛ սպանիր» վեպն ամերիկացիների սիրելի գիրքն Է. այս մասին են վկայում ժողովրդական քվեարկության արդյունքները, քվեարկություն, որը հոկտեմբերի 23-ին ամփոփվել Է PBS ալիքի The Great American Read շոուի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամենահանրաճանաչ գրքի ընտրություններն ընթացել են վեց ամիս, այդ ընթացքում տրվել Է շուրջ 4 միլիոն ձայն: Մրցույթին ավանդաբար մասնակցում Է հարյուր գիրք. դրանց ցուցակը կազմվում Է նախնական հարցման հիման վրա, որը մասնագետներն անցկացնում են յոթ հազար ամերիկացիների շրջանում:
Մրցույթի պայմաններով չի պահանջվում, որ գիրքը գրված լինի անգլերենով, բայց այն պետք Է հրատարակված լինի այդ լեզվով: Ամենահանրաճանաչ ստեղծագործությունների հնգյակ են մտել Դիանա Գեբլդոնի «Օտարուհին», Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը», Ջոն Ռ.Ռ. Թոլքիենի «Մատանիների տիրակալը» եւ Ջեյն Օսթինի «Հպարտություն եւ նախապաշարմունք»-ը, սակայն Հարփեր Լիի վեպն առաջ Է անցել դրանց բոլորից:
Ամերիկացիների սիրելի վեպը հրատարակվել Է 1960 թվականին եւ գրեթե անմիջապես դարձել բեսթսելեր, իսկ 1961 թվականին ստացել Է Պուլիտցերյան մրցանակ: 1962 թվականի Էկրանավորումը՝ գլխավոր դերում Գրեգորի Պեկի մասնակցությամբ, ստացել Է երեք «Օսկար» եւ ներառված Է ըստ AFI-ի վարկածի 100 տարվա ընթացքում ամերիկյան լավագույն ֆիլմերի հարյուրյակում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
100 books. 4 million votes. 1 final winner. America's best-loved novel is unveiled tonight at 8/7c in the final chapter of The Great American Read. #GreatReadPBS pic.twitter.com/LH97PCvNYO
— PBS (@PBS) 23 октября 2018 г.
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում