Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դանիական Danske Bank-ի  նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

Դանիական Danske Bank-ի  նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և 
ռուսական ծագման գումարների լվացման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայում գործող Danske Bank-ի նախագահ Թոմաս Բորգեն սեպտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բորգենի հրաժարական ներկայացնելու պատճառը եղել է Danske Bank-ի Էստոնիայում գործող մասնաճյուղի շուրջ սկանդալը:

«Ակնհայտ է, որ Էստոնիայում փողերի լվացման հնարավոր դեպքի հարցում Danske Bank-ը հավատարիմ չի մնացել իր ստանձնած պարտավորություններին»,-նշել է նա:

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, դանիական խոշորագույն բանկի Էստոնական մասնաճյուղի միջոցով հետխորհրդային մի շարք պետությունների պետական պաշտոնյաներ և օլիգարխներ 2007-2015 թթ. մոտ 150 մլրդ դոլարի փողերի լվացում են իրականացրել: Այդ երկրների մեջ է նաև Ադրբեջանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]