Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններում

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն անցկացնելու համար ԿԸՀ-ն կհրավիրի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 27-ին տեղի ունեցած ԿԸՀ հերթական նիստի ընթացքում հայտնեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

««Հայաստանի համայքների միության» նախագահը Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից դիտորդական առաքելություն անցկացնելու համար հրավեր ուղարկելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վարչապետին, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն էլ գրությամբ դիմել է ԿԸՀ-ին, որպեսզի կոնգրեսի պատվիրակությանը հրավիրենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու համար»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Հանձնաժողովի նիստի հաջորդ երկու հարցերով քննարկվեց ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու և տարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրի հասցեի փոփոխության հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am