Իրանցի խորհրդարանականներն անվստահության քվե են հայտնել աշխատանքի նախարարին
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ անվստահության քվե Է հայտնել կոոպերացիայի, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ալի Ռաբիին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է AP-ն:
Գործակալության տվյալներով՝ 243 խորհրդարանականներից 129-ը դեմ են քվեարկել աշխատանքի նախարարին, որին շատերը մեղադրում են անձեռնհասության մեջ՝ ինչը երկրի ներկայիս տնտեսական խնդիրների պատճառն Է դարձել: Այժմ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեք ամիս ունի, որպեսզի Ռաբիին հեռացնի նրա ներկայիս պաշտոնից: Միեւնույն ժամանակ նախարարի կողմնակիցները վստահ են, որ նա չԷ պատասխանատու տնտեսական դժվարությունների համար, որոնք ի հայտ են եկել Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնման ֆոնին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում