Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Կոնգրեսականները Թրամփին ուղղված նամակում կոչ են անում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնած նամակը, որին աջակցել են Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի և հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավարները և որը ստորագրել է կոնգրեսի 48 անդամ, ուղարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  asbarez.com-ը տեղեկացնում է, որ  նամակում նրանք կոչ են անում Թրամփին հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայ-ամերիկյան երկխոսությունը և երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու շրջանակում:

«Մենք ուզում ենք շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներին և բոլոր նրանց, ովքեր միացել են այս նամակին: Մենք միանում ենք մեր օրենսդիր ընկերներին՝ բարձր մակարդակով երկխոսությունը և երկկողմ առաջնահերթությունների շրջանակում համագործակցությունը խթանելու համատեքստում, հատուկ ուշադրություն ենք դարձնում հայ-ամերիկյան փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացման հարցին»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]