Հասարակական

Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագինը կարող է վերանայվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագինը կարող է վերանայվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 19-ին ընդունել է «Վիոլա Գրուպ» ընկերության Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մալիկա Գենդուրիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են «Վիոլա Գրուպ» ընկերության գործունեության հեռանկարային ծրագրերը, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող խմելու ջրի սակագնի վերանայման հարցը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ նպատակ ունենալով բնակչությանը ապահովել որակյալ ջրամատակարարմամբ, բարելավել ջրամատակարարման ծրագրերը, ինչպես նաև աուդիտորական ծրագրերի ուսումնասիրությունների միջոցով հետևել արձանագրված արդյունքներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում