Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Սուրճի երկրից»՝ ֆուտբոլային Ռուսաստան. ԿՈԼՈՒՄԲԻԱ


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիական բազմատեսակ սուրճից զատ ֆուտբոլային աշխարհը գիտի նաև Ռադամել Ֆալկաոյին և Խամես Ռոդրիգեսին, որոնց գեղեցիկ խաղը շատ «համեղ պահեր» է նվիրել ֆուտբոլասերներին: 

Պատմական ակնարկ

Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականն իր վերելքն ապրեց  2000-ական թվականերին, երբ «սուրճ աճեցնողները» բավականին հաջող ելույթ ունեցան Ամերիկայի գավաթի խաղարկությունում և դարձան չեմպիոններ: Մինչ այդ, 1990-թվականի աշխարհի առաջնությունում կոլումբիացիներն  արդեն ասել էին իրենց խոսքը`հասնելով մինչև 1/8 եզրափակիչ:

Մունդիալ-90-ին, որն անցկացվում էր  Իտալիայում, Կոլումբիան  D խմբում էր` Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության, Հարավսլավիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների թիմերի  հետ: Երեք խաղերից առաջինում կոլումբիացիները հաղթեցին Էմիրությունների ներկայացուցիչներին, պարտվեցին Հարավսլավիային, և ոչ-ոքի խաղացին  գերմանացիների հետ: 1/8 եզրափակիչում հարավամերիկացիները զիջեցին Կամերունին:

Կոլումբիայի ազգային հավաքականն առաջին անգամ մունդիալին մասնակցել է 1962 թվականին, երբ աշխարհի ԱԱ-ն անցկացվում էր Չիլիում: Սակայն Ադոլֆո Պեդերների (Կուլումբիայի հավաքականի այդ օրերի մարզիչը) սաները խմբային փուլերի հանդիպումներում չտոնեցին և ոչ մի հաղթանակ, մնացին խմբի ետնապահը:

1994, 1998 թվականների մունդիալների ժամանակ «սուրճի երկրի» ներկայացուցիչները խմբային փուլից առաջ չգնացին: Հաջորդ երեք առաջնություններում Հարավամերիկյան թիմերի շարքում «Ոսկե գավաթ»-ի համար պայքարողների շարքում դարձյալ Կոլումբիան չկար: 2014 թվականի բրազիլական առաջնությունում «սուրճ աճեցնողները» խմբային փուլի երեք խաղերում էլ հաղթանակ տոնեցին, դուրս եկան խմբից 1/16 եզրափակչում պայքարից դուրս թողեցին Չիլի հավաքականի, սակայն քառորդ եզրափակչում պարտվեց Բրազիլիային 1:2 հաշվով:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Կոլումբիաներն աշխարհի առաջնության հարավամերիկյան որակավորման փուլում 18 խաղերից հաղթանակ տոնեցին 7-ում, 5 խաղում պարտվեց, իսկ 6 հանդիպումն ավարտեց ոչ-ոքի: «Եռագույնները» հավաքեցին 27 միավոր և խմբում 4-րդ տեղը գրավելով դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Կոլումբիան վերջին` H խմբում ֆավորիտներից է:  Հարավամերիկացիների համար ԱԱ-ն կմեկնարկի հունիսի 19-ին Ճապոնիայի հետ խաղով: Հունիսի 24-ին կլինի մունդիալի ամենահետաքրքիր խաղերից մեկը` Լեհաստան-Կոլումբիան, իսկ խմբային փուլի վերջին խաղում կմրցեն Սենեգալ-Կոլումբիա զույգը: 

Հավաքականը

Կոլումբիան Ռուսաստան կժամանի հետևյալ կազմով` դարպասապահներ. Դավիդ Օսպինա, Կամիլո Վարգաս, Խոսե Կուադրադո: Պաշտպաններ. Դավինսոն Սանչես, Սանտիագո Արիաս, Ֆրենկ Ֆաբրա, Կրիստիան Սապատա, Յերի Մինա, Խոան Մոխիկա, Օսկար Մուրիլյո: Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես, Աբել Ագիլար, Կարլոս Սանչես, Վիլմար Բարիոս, Ջեֆերսոն Լերմա, Մատեուս Ուրիբե, Խուան Կինտերո, Խուան Կուադրադո: Հարձակվողներ. Ռադամել Ֆալկաո, Խոսե Իսկյերդո, Կարլոս Բակա, Լուիս Մուրիել, Միգել Բորխա:

Կոլումբիայի հավաքականի վերջին շրջանի հաջողությունները հիմնականում կապվում են բացի առաջատար ֆուտբոլիստների, այլ նաև գլխավոր մարզիչ Խոսե Պեկերմանի հետ: Վերջինսը թիմը մարզում է 2012 թվականից: «Սուրճի երկրի» ներկայացուցիչները հրաշալի են գործում կիսապաշտպանության և հարձակման գծում:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ
Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

Կոստա Ռիկա

Սերբիա
F խումբ

Գերմանիա

Մեքսիկա

Հարավային Կորեա

Շվեդիա

G խումբ

Բելգիա

Պանամա
Թունիս

Անգլիա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ