Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները

Հայտնի են Հայաստանից Օլիմպիական խաղերին մասնակցող ծանրորդների անունները

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան ներկայացրել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստացած ծանրորդների անունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  եվրոպական ֆեդերացիայի ներկայացրած ցուցակով Փարիզի Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցեն 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը:

Միջազգային ֆեդերացիայի կանոնադրությամբ` Փարիզի Օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկիր կարող է առավելագույնը 3 մասնակից ունենալ:

Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի 7 ուղեգիր էր նվաճել: 33-րդ խաղերին կմասնակցեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am