Քաղաքականություն

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը:

«Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները քննարկել են Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրադրությունը: Նուրսուլթան Նազարբաևը համոզմունք է հայտնել, որ բարեկամական հայ ժողովուրդը կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճիշտ ուղին՝ կառուցողական երկխոսության և իրավական դաշտի շրջանակում»,- ասվում է նախագահականում տեղադրված հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում