Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ

Կոնստանտին Զատուլինն առաջինը կշնորհավորի այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը պատրաստ է առաջինը շնորհավորել այն մարդուն, ով օրենքի շրջանակում կընտրվի Հայաստանի վարչապետ:

«Պարոն Փաշինյանը, պարոն Կարապետյանը, պարոն Ծառուկյանը կամ մեկ ուրիշը, ով կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու, եթե հաղթի ընտրությունների արդյունքում, ապա բնական է, որ Ռուսաստանը կաշխատի Հայաստանի նոր կառավարության հետ: Կարծում եմ, ոչ միայն մենք, այլև շատերն իրենք իրենց համար կկշռադատեն, թե արդյոք պետք է օրինական համարել այն կառավարությունը, որը եկել է իշխանության անօրինական ճանապարհով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կոնստանտին Զատուլինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]