Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Վարդան Արամյանը կառուցողական քննարկումների հույս ունի. այն կարևոր է տնտեսության կայունացման համար

Վարդան Արամյանը կառուցողական քննարկումների հույս ունի. այն կարևոր է 
տնտեսության կայունացման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած ներքաղաքական լարվածություն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ սովորաբար արտաքին աշխարհի ներդրողները, ֆինանսական աշխարհի մասնակիցները վտանգ տեսնելու դեպքում, աշխատում են զգուշավարություն ցուցաբերել: «Մեր երկրի տնտեսության արդյունավետ կառավարման համար կարևոր է ներքին կայունությունը»,-ասաց պաշտոնյան:

Հարցին, թե հնարավոր է այս իրադարձություններից հետո ներդրումների ակտիվություն նկատվի՝ Վարդան Արամյանը նշեց, որ զարգացումները դա ցույց կտան: «Ներդրողները սովորաբար պահպանողական վարքագիծ ունեն, հետևում են, թե ինչ է կատարվում երկրի տնտեսությունում, ինչ բարեփոխումներ են իրականացվում: Արձանագրենք, որ նախորդ 1.5 տարվա ընթացքում առաջին քայլն արեցինք. միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունները մեր երկրի տնտեսությանն ու կառավարությանը դրական վարկանիշ տվեցին: Եվ մենք արձանագրեինք, որ ունենք դրական զարգացումներ,ինչն  առաջին քայլն էր, որ ներդրողներին դրական ազդակ փոխանցվի: Եթե այսպիսի լարվածություն չի լինում, ներդրողներն ավելի վստահ են լինում»,-ավելացրեց Վարդան Արամյանը՝ հույս հայտնելով, որ այս պահից այն կողմ Հայաստանում լարվածությունը կթուլանա, կլինեն կառուցողական քննարկումներ:

Սերժ Սարգսյանը ապրիլի 23-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից: ՀՀ վարչապետի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում վարչապետին փոխարինում է առաջին փոխվարչապետը: Մինչ այդ տասն օր երկրում հավաքներ ու ցույցեր էին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս ընթացքում տուժել է նաև երկրի տնտեսությունը. Հայաստանի դոլարային պարտատոմսերը գրանցել են վերջին 10 ամիսների ամենացածր ցուցանիշը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am