Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Սեպտեմբեր

1 միլիոն տպաքանակով «National Geographic Traveler China»-ում զբոսաշրջային Հայաստանի մասին նյութ է հրապարակվել  


ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին չինարենով լայնածավալ հրապարակում է զետեղվել «National Geographic Traveler China» պարբերականում, որի ընդհանուր տպաքանակը 1 միլիոն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել օգտատեր Սոնա Սահակյանը, ում հրավերով էր Հայաստան ժամանել պարբերականի գլխավոր խմբագիրը: «Ես շատ հպարտ եմ տարածելու առաջին հոդվածը Հայաստանի` որպես զբոսաշրջային ուղղության մասին «National Geographic Traveler China»-ում: Եվ սա միայն սկիզբն է»,-գրել է Սոնա Սահակյանը:

 




Այս թեմայով

... վերջին լուր "Տուրիզմ" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ