Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հունական ոստիկանությունը ձերբակալել Է Աթենքում Իրանի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակվածին

Հունական ոստիկանությունը ձերբակալել Է Աթենքում Իրանի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակվածին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել Է Աթենքում Իրանի դեսպանատան երկու աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվողին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին հայտնել Է «Էլեֆտերոս տիպոս» թերթը:

Ըստ նրա տեղեկատվության՝ միջադեպը տեղի Է ունեցել ապրիլի 1-ին, Իրանի 47-ամյա քաղաքացին մոտեցել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքին, որտեղ դանակով վիրավորվել Է նրա երկու աշխատակիցների: Իրավապահ մարմիններում հավելել են, որ չարագործը տառապում Է հոգեկան խանգարմամբ:

Ինչպես ավելի ուշ նա ինքն Է հայտարարել կարգի պահապաններին, հաջորդ թիրախը Իսրայելի դեսպանատունն Էր, քանի որ այդպես Էին հրամայել «իր գլխում հնչած ձայները»: Նշվում Է, որ տղամարդը խոստովանել Է ավելի վաղ կատարած հարձակումը եւ երկու հրկիզումներ: Գործը հանձնվել Է դատախազություն, նաեւ իրանցուն ձերբակալելու օրդեր Է տրված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am