Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հրանուշ Հակոբյանը բացում է փակագծերը՝ կապված Հայաստանի վարչապետի թեկնածուի հարցի հետ

Հրանուշ Հակոբյանը բացում է փակագծերը՝ կապված Հայաստանի վարչապետի թեկնածուի հարցի հետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց լրագրողների հետ զրույցում՝ ի պատասխան այն դիտարկմանը, թե «Ելք»-ը, մասնավորապես, անընդմեջ հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ տարիներ առաջ արած հայտարարությունը այն մասին, որ նա այլեւս չի առաջադրվելու:

«Կարծում եմ՝ ամեն ինչ իր ժամանակին, տեղին կկատարվի: Ժողովուրդն ընտրություններում իր ձայնը տվել է հանրապետականերին: Ընդհանրապես կյանքը դոգմա չէ, որ այսօր մի բան ասացինք, պետք է անպայման լինի: Կյանքը զարգանում է, փոփոխվում է, խնդիր չեմ տեսնում, դա խոստում չէր: Յուրաքանչյուր պահ ունի իր տրամաբանությունը: Այսօր այս իրավիճակում կարծում եմ՝ հանրապետության նախագահը Հանրապետական կուսակցության կողմից կառաջադրվի վարչապետի թեկնածու եւ կընտրվի: Մարդիկ, երբ քաղաքականության մեջ են գործունեություն ծավալում, նրանք էլ որոշակի փորձ, գիտելիք եւ կապեր ունեն, եւ այդ բոլորը միանգամից մի կողմ դնելը ճիշտ չէ: Մեզ համար ավելի ընդունելի է, որ ինչքան շատ փորձված մարդիկ լինեն ղեկավարության մեջ, այդքան երկիրը կարող է շահել»,-ասաց Հրանուշ Հակոբյանը՝ բերելով Գերմանիայի օրինակը:

Լրագրողների դիտարկմանը, թե Գերմանիայում իրավիճակն այլ է, Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Հայաստանում որեւէ հակասահմանադրական քայլ չի արվում: «Ամեն ինչ արվում է Սահմանադրության շրջանակում, օրենքի որեւէ խախտում չկա»,-եզրափակեց նա:  

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ին կավարտի պաշտոնավարումը: Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման համակարգի: Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը կընտրի նոր վարչապետի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am