Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Դեկտեմբեր

Իվետա Մուկուչյանի մենեջերը՝ երգչուհու մենահամերգի եւ Հարավային Աֆրիկայում նախագիծ իրականացնելու մասին


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանն այս շրջանում նախաձեռնել է մի  շարք աշխատանքներ: Երգչուհին վաղը՝ մարտի 15-ին, Դուբայի Moe's on the 5th ռեստորանում հանդես կգա մենահամերգով: Նա իր ունկնդիրներին կներկայանա կենդանի հնչողությամբ՝ բազմաժանր երգերով: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է երգչուհու մենեջեր Դիանա Կիրակոսյանը: Վերջինիս խոսքով՝ բացի համերգային ծրագրից Իվետան նոր նախագծի վրա է աշխատում:

«Վերջերս Իվետան Հարավային Աֆրիկայում նոր նախագիծ է իրականացրել: Դեռեւս չեմ ցանկանում շատ փակագծեր բացել: Այդ նախագիծն ամբողջությամբ այս տարի կներկայացնենք»,- ասաց Դիանան:

Հարցին՝ ինչո՞ւ հենց Հարավային Աֆրիկայում որոշվեց իրականացնել նախագիծը, մենեջերը պատասխանեց. «Շատ հետաքրքիր մտքեր կային նախագծի սցենարի հետ կապված: Հարավային Աֆրիկայում շատ գեղեցիկ վայրեր կան, որոնք համապատասխանում էին մեր պատկերացումներին»:

Հայաստանում երգչուհին նույնպես պատրաստվում է մի քանի նախագծերի մասնակցել: Դիանա Կիրակոսյանը նշեց, որ Իվետան նախատեսել է մեծ մենահամերգ կազմակերպել, թե երբ այն կկայանա եւ որտեղ, դեռ հստակեցված չէ:

Մելինե Տոնոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ