Հասմիկ Պողոսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 24-ին ստորագրել է հրամանագիր Հասմիկ Պողոսյանին ՀՀ Նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հասմիկ Պողոսյանը 2006-2016 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: