1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում գիրք նվիրելը դարձել է սիրելի ավանդույթ. նշվում է Գիրք նվիրելու օրը

Հայաստանում գիրք նվիրելը դարձել է սիրելի ավանդույթ. նշվում է Գիրք նվիրելու օրը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականությունը, գիրքը մեր մտերիմն է, սրտակից ընկերը, հարազատն ու բարեկամը: Այն նորանոր հորիզոններ է բացում մեր առաջ, հնարավորություն տալիս ճանաչել աշխարհը, մարդկային բարդ ու խճճված հարաբերությունները, սովորեցնում է սիրել, երազել, պայքարել: Գրքի նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու համար հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝  փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր։ 

Տոնը Հայաստանում արմատավորվել է Գրողների միության երջանկահիշատակ նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ 2008 թվականից: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց, որ դեռ հստակ չի որոշել, թե ինչ գրքեր պետք է նվիրի, սակայն այդ օրը, պատրաստվում է գնալ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, մասնակցել ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառին: «Մանկական կամ պատանեկան որևէ ստեղծագործություն կընտրեմ և այդ օրը երեխաների համար հեքիաթ կկարդամ»,-նշեց Ամիրյանը:
Նրա խոսքով՝ այդ տոնը շատ կարևոր է մեր հասարակության ուշադրությունը ևս մեկ անգամ դեպի գիրքը, գրահրատարակչությունը և առհասարակ գրողները գրավելու համար: «Կարծում եմ՝ այդ նպատակով մի քիչ ավելին է պետք անել, քան Գրքի տոնն է և միմյանց գիրք նվիրելը: Կարելի է մտածել ավելի լայնածավալ միջոցառումներ իրականացնելու մասին»,-եզրափակեց նախարարը:
Մի առիթով Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել  է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր»,-նշել է նա:
Գիրք նվիրելը Հայաստանում արդեն սիրելի ավանդույթ է դառնում: 

ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի գրողների միությունը, ՀՀ կառավարության որոշման համաձայն,  յուրաքանչյուր տարի Գիրք նվիրելու օրը պետական պատվերով և աջակցությամբ հրատարակված և չվաճառված գրքերը բաշխում են մարզային և համայնքային, ինչպես նաև Արցախի և Ջավախքի գրադարանների միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]