Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել և որևիցե ճնշման ներքո որոշում չի կայացրել. Սերժ Սարգսյան


ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցնում է, որ Հայաստանը չի հրաժարվել Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, այլ Եվրամիությունը չի ցանկացել Հայաստանի հետ ստորագրել համաձայնագիրը: Մյունխենի անվտանգության գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահը շեշտեց, որ Հայաստանը մշտապես բաց և անկեղծ է եղել իր գործընկերների հետ՝ հատկապես կապված ինտեգրացիոն գործընկերների հետ:

«Երբ մենք Եվամիության հետ սկսեցինք մեր բանակցությունները, մեր բոլոր գործընկերները, մեր դաշնակիցները դրա մասին տեղյակ էին, և մեր եվրոպացի գործընկերները տեղյակ էին, որ մենք բանակցում էինք նաև Եվրասիական տնտեսական միությանը՝ այն ժամանակվա Մաքսային միությանն անդամակցելու համար: Մենք դա հնարավոր էինք համարում: Եվ երբ «և-և»-ի սկզբունքը փոխարինվեց «կամ-կամ»-ի սկզբունքով, մենք չէինք կարող ստորագրել այդպիսի համաձայնագիր: Այսինքն, ոչ թե մենք ենք հրաժարվել ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, այլ Եվրամիությունը չի ցանկացել ստորագրել մեզ հետ համաձայնագիրը: Մենք նույնիսկ առաջարկել ենք համաձայնագրի քաղաքական մասը ստորագրել, եթե հնարավոր է, բայց մեր եվրոպացի գործընկերներն ասել են ոչ: Սակայն ընդամենը շաբաթներ հետո Ուկրաինայի հետ ստորագրվել է այնպիսի համաձայնագիր, որ մենք էինք առաջարկել: Մենք շատ լավ հասկանում ենք Հայաստանի հնարավորությունները և Ուկրաինայի հնարավորություները, Հայաստանի դերակատարությունը և Ուկրաինայի դերակատարությունը, բայց, այնուհանդերձ, մեզ համար տարօրինակ էր: Այնպես որ, մենք չենք հրաժարվել այդպիսի համաձայնագիր ստորագրելուց, և փառք Աստծո, դրանից ոչ այնքան շատ հետո Եվրամիությունը որոշում կայացրեց, և այդ որոշումը հաստատվեց Ռիգայի գագաթնաժողովում. այդ որոշումն էր տարբերակված մոտեցումը, և այդ տարբերակված մոտեցման ներքո մեզ հաջողվեց Եվրամիության հետ ստորագրել փաստաթուղթ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝է նշեց ՀՀ Նախագահը:

Նախագահ Սարգսյանը կարևոր համարեց ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը որևէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չի վարել, որևիցե ճնշման ներքո որոշում չի կայացրել: «Մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել, բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք և չէինք ցանկանա, որ  այդ ողբերգությունները կրկնվեին».- եզրափակեց ՀՀ Նախագահը:

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ