Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված մոր և աղջկա մահվան հանգամանքները պարզվում են
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն ձեռնարկում է անհարժեշտ միջոցառումներ փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված մոր և աղջկա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Քննչական կոմիտե ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ երկու դիակ է հայտնաբերվել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական օպերատիվ խումբը: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ պարզելու մահվան հանգամանքները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տուժողների ինքնության վերաբերյալ նախնական տվյալներ կան` մայր ու աղջիկ են», -ասաց Տռուզյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում