Ղուկաս Պողոսյանը կարիերան կշարունակի Բելառուսում
09:23, 3 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը կարիերան կշարունակի Բելառուսի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: Պողոսյանը հանդես կգա Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Գորոդեյա» ակումբում: Մինչ այս կիսապաշտպանը մոտ երկու շաբաթ փորձարջան էր անցնում ակումբում:
Ղուկաս Պողոսյանը մինչ այս հանդես էր գալիս Երևանի «Փյունիկ»-ում, Գյումրում «Շիրակ»-ում և Երևանի «Բանանց»-ում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում