Տնտեսություն

Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները

2 րոպեի ընթերցում

Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսի 16-ին ԵՊՀ-ի տարածքում տեղի է ունեցել «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն էր խթանել Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և թվային ակտիվների ոլորտի զարգացումը։

Հիշեցնենք, որ Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրատուրայում դասավանդվող ծրագիր:

4A3A7270.jpeg (382 KB)

«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պորդուկտներն ու ծառայությունները։

4A3A7463.jpeg (428 KB)

Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը։

Fastex-ի աշխատակիցները ներկայացրել են նաև էկոհոմակարգի հնարավորությունները և անդրադարձել Fastex Exchange և Fastex Wallet հավելվածների տեխնիկական հնարավորություններին, իսկ տաղանդների կառավարման և ներգրավման բաժնի մասանգետները կիսվել են ընկերության ազատ հաստիքների մասին տեղեկատվությամբ։

4A3A7371.jpeg (302 KB)

Fastex ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը պանելային քննարկումների ընթացքում խոսել է «Web3-ի զարգացումը․ հեռանկարներ Fastex-ի հետ» թեմայով։

4A3A7496.jpeg (316 KB)

4A3A7280.jpeg (335 KB)

4A3A7482.jpeg (342 KB)

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում