Տնտեսություն

Կառավարությունը ստիպված է աստիճանաբար փոխարինել շրջանառության հարկը. տնտեսագետ

9 րոպեի ընթերցում

Կառավարությունը ստիպված է աստիճանաբար փոխարինել շրջանառության հարկը. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային ոլորտի բարեփոխումների շրջանակում Հայաստանում նախատեսվում է տնտեսական գործունեության մի շարք ոլորտների համար վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը: Կառավարության առաջարկած այդ նախագիծն արդեն արժանացել է Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը և կներկայացվի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը: Ի՞նչ են ենթադրում այդ փոփոխությունները, ինչո՞ւ են այդքան կարևոր և ո՞ր ոլորտներին են առնչվում: Այս և հարակից հարցերին է նվիրված «Արմենպրես»-ի անդրադարձը: 

 

Ի՞նչ է սպասվում  

Նախագծով առաջարկվում է կրկնապատկել, մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, հանրային սննդի իրացման ոլորտում ներգրավված ընկերությունների, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների շրջանառության հարկը: Առաջինի դեպքում այն նախատեսվում է դարձնել 10, երկրորդի՝ 12, երրորդի՝ 7 տոկոս: Ընդ որում, առևտրական ընկերությունները հնարավորություն կունենան ստանալու հարկային հետվճար՝ իրենց փաստաթղթավորված ծախսերի 9.5 տոկոսի չափով, բայց առնվազն շրջանառության 1 տոկոսի չափով: Հանրային սննդի կազմակերպման ոլորտում կարող է փոխհատուցվել ծախսերի 9 տոկոսը (շրջանառության 3.5 տոկոսից ոչ պակաս), իսկ արտադրական ձեռնարկությունները կարող են ակնկալել ծախսերի 5 տոկոսի փոխհատուցում:

Հարկ է նշել նաև, որ շրջանառության հարկի կիրառման սահմանաչափը նախատեսվում է թողնել անփոփոխ՝ տարեկան 115 մլն դրամ (մոտ 300 հազար դոլար): Այդ շեմը գերազանցելու դեպքում տնտեսվարողը կհարկվի կամ ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ), կամ շահութահարկով:    

Փոփոխություններով առաջարկվում են նաև մասնագիտական ​​ծառայություններ, ինչպես նաև նոտարական ու իրավաբանական ծառայություններ մատուցողների համար շրջանառության հարկը փոխարինել ԱԱՀ-ով: Նոր կարգի հաստատման դեպքում նշված ոլորտների ներկայացուցիչները հարկման հատուկ համակարգից անցում կկատարեն դեպի ընդհանուր համակարգ և 2025 թվականի հունվարի 1-ից կսկսեն հարկվել ԱԱՀ-ով:

Հարկային փոփոխություններ են նախատեսվում նաև շահումով խաղերի կազմակերպման ոլորտում: Մասնավորապես, առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում եկամտային հարկի դրույքաչափը սահմանել 10 տոկոս, կգործի նաև հարկային գործակալի համակարգը: Մնացած բոլոր շահումների դեպքում կգործի հարկման՝ տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանությունը:

 

Ինչո՞ւ են կարևոր առաջարկվող փոփոխությունները 

Ըստ ամենայնի, շրջանառության հարկի հետ կապված խնդիրներն այնքան սուր են, որ դրանց անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով, որ կառավարությունը մտադիր է հետագայում ընդհանրապես հրաժարվել այդ հարկատեսակից, որը, նրա ձևակերպմամբ, դեֆորմացնում է տնտեսությունը, հարկային համակարգը և ստեղծում է տնտեսական անառողջ միջավայր: Ինչո՞վ է պայմանավորված շրջանառության հարկի նման սարսափելի համբավը: Հենց այդ հարցով սկսեցինք մեր զրույցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Կամո Դավթյանի հետ:

Մինչ բուն թեմային անցնելը նա տեղին համարեց հիշեցնել, որ Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:

«Ընդհանուր համակարգի պարագայում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերն ու նոտարները հարկվում են ավելացված արժեքի հարկով և շահութահարկով: Իսկ հատուկ համակարգը փոխարինում է ընդհանուրին. շահութահարկը և ավելացված արժեքի հարկը փոխարինվում են շրջանառության հարկով, եթե տվյալ կազմակերպության տարեկան շրջանառությունը մինչև 115 մլն դրամ է: Այդ շեմի գերազանցման դեպքում հարկումը կատարվում է ավելացված արժեքի հարկի միջոցով: Ի դեպ, օրենքի նախագծում նշված ոլորտներում հիմա էլ կան կազմակերպություններ, որոնք հարկվում են ավելացված արժեքի հարկով, քանի որ նրանց շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Կամո Դավթյանը գտնում է, որ առաջարկվող փոփոխություններն արդարացված են, քանի որ Հայաստանում շրջանառության հարկը մինչև այժմ առանձնապես չի ծառայել նպատակին:

«Հաճախ նպաստել է ստվերի ձևավորմանը: Մինչդեռ, ժամանակին շրջանառության հարկը ներդրվել է այն նպատակով, որ այդ հարկատեսակը տնտեսվարողներին հնարավորություն տա, տնտեսելով որոշակի գումար, զարգացնել իրենց բիզնեսը և որոշակի պահից սկսած անցնել ընդհանուր հարկատեսակներով հարկվելուն: Սակայն փորձը ցույց է տալիս, որ տնտեսվարող սուբյեկտների գերակշիռ մասը, կարծես, հակված չէ առաջնորդվելու այդ սկզբունքով: Շատերը ձգտում են տարբեր միջոցների կիրառմամբ մնալ սահմանված 115 միլիոն դրամի շրջանակում, որպեսզի հարկվեն շրջանառության հարկով: Այսինքն, շրջանառության հարկը դարձել է ոչ թե բիզնեսը զարգացնելու խթան, այլ զարգացումը զսպող գործոն»,- նկատեց նա:

Տնտեսագետը մանրամասնեց, որ գործող օրենսդրությամբ Հայաստանում ներկայումս շրջանառության հարկ են վճարում 10 կետերով սահմանված գործունեություն իրականացնող ոլորտային կազմակերպություններ, որոնցից միայն առևտրով և հանրային սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների դեպքում է կիրառվում շրջանառության հարկի դրույքաչափը նվազեցնելու դրույթը: Դա կատարվում է այն պարագայում, երբ նշված ոլորտների ընկերությունները փաստաթղթավորված ներկայացնում են իրենց ծախսերը: Փոփոխությունների ընդունման դեպքում նման հնարավորությունից կկարողանան օգտվել չորս ոլորտների ներկայացուցիչներ: 

Տեղին է նշել նաև, որ շրջանառության հարկի ընդհանուր դրույքաչափ սահմանված չէ. տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում գործում են հարկման տարբեր դրույքաչափեր, որոնք, ի դեպ, այս օրինագծով առաջարկվում է որոշ չափով ավելացնել:

 

Ինչի՞ կարող է դա հանգեցնել 

Կամո Դավթյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում կառավարությունը ստիպված է շրջանառության հարկը աստիճանաբար փոխարինել հարկման ընդհանուր համակարգով: Նա ընդգծեց, որ առաջարկվող փոփոխությունները չեն ենթադրում շրջանառության հարկի իսպառ վերացում: Այն պահպանվելու է, բայց կիրառվելու է որոշակի սահմանափակումներով: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել նոտարական, փաստաբանական ծառայություններ մատուցող և վիճակախաղերի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների՝ շրջանառության հարկ վճարելու հնարավորությունները, ինչպես նաև որոշակի փոփոխություններ իրականացնել միկրոձեռնարկատիրության ոլորտի հարկման համակարգում:

Այդպիսով, առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը միտված է նպաստելու գործարար միջավայրի բարելավմանը և տնտեսության զարգացմանը:

«Այն կարող է նպաստել տնտեսությունում ստվերի ծավալի նվազմանը և հարկային համակարգի կարևորագույն սկզբունքներից մեկի՝ հավասարության հաստատմանը: Այսինքն, չստացվի այնպես, որ ֆինանսական համանման ցուցանիշներ ունեցող կազմակերպությունները հարկվեն տարբեր դրույքաչափերով կամ հարկման տարբեր համակարգերում, այլ հարկային բեռը հավասարաչափ բաշխված լինի: Իմ պատկերացմամբ՝ այս դեպքում կա երկու տարբերակ՝ որոշակի փոփոխությունների միջոցով պահպանել շրջանառության հարկը և ծառայեցնել նախանշված նպատակին կամ պարզապես անցնել հարկման ընդհանուր համակարգի: Սակայն կուզենայի նշել, որ փոփոխությունը կարող է նաև բացասական հետևանք ունենալ և անդրադառնալ որոշ ոլորտներում աշխատող կազմակերպությունների գործունեությանը: Ամեն դեպքում՝ մակրոմակարդակում դրական սպասումներն ավելի մեծ են»,- գտնում է Կամո Դավթյանը:

 

Իսկ զարտուղիներ միշտ էլ կան 

Հարկման ընդհանուր համակարգն ընձեռո՞ւմ է պետությանը, հարկային մարմիններին մոլորեցնելու հնարավորություն:

«Կարծում եմ, նման տարբերակներ միշտ էլ կան: Պարզապես, հարկման ընդհանուր համակարգի դեպքում վերահսկելու հնարավորություններն ու մեխանիզմներն ավելի հստակ են, քան, օրինակ, շրջանառության հարկի պարագայում: Վերջինի դեպքում փաստաթղթավորումը և տարբեր այլ գործոններ դժվարացնում են վերահսկողությունը, ինչն էլ նպաստում է ստվերի զարգացմանը»,- եզրափակեց Կամո Դավթյանը:

Հրայր Նազարյան

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստան

Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Տնտեսություն

Հայաստանը Շանհայում կմասնակցի Չինաստանի 7-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Իրավունք

Երևանում կատարված աղմկահարույց սպանությունը բացահայտվել է. կան կալանավորվածներ

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Կրթություն

Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստանի Հանրապետություն» անվանումը կրող դպրոց

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Քաղաքականություն

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Երևան

Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Տնտեսություն

Հայաստանում կհյուրընկալվեն ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

Քաղաքականություն

Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Կիպրոս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում