Աշնանը Երևանում կլինի 12 մետր երկարությամբ 15 նոր տրոլեյբուս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշնանը Երևանում կլինի ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուս՝ 12 մետր երկարությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: Գրառմանը կից հրապարակվել է նաև տեսանյութ:
Տրոլեյբուսների բարձր տեղատարողությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն կտան ավելի արդյունավետ և հարմարավետ ծառայություններ մատուցել երևանցիներին։
Կարդացեք հոդվածը` فارسی