Իրավունք

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

3 րոպեի ընթերցում

Բաղրամյան պողոտայում կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ,29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, զանգվածային անկարգություն կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: 

«Հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ: 

Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:

Վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 15 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1 անձի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: 4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 8-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 2-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը, իսկ 2-ի նկատմամբ վարչական հսկողությունը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

Հարցազրույց

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Հայաստան

Ֆեմիննոն երրորդ անգամ կանանց ու նորարարության տոն բերեց Երևան

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Իրավունք

Ընդերքօգտագործման օրենսդրության խախտման հետևանքով պետությանը պատճառված վնասից 25.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ անցկացվում է ամառային կրթամշակութային ծրագիր

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Իրավունք

«Չափագիտության ազգային ինստիտուտ»-ում կոռուպցիոն չարաշահման հետևանքով պետությանը հասցված վնասը վերականգնվել է

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Քաղաքականություն

Նիկոսիայում կայացել է Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Հայաստան

Շվեյցարական SIGMA ծրագրի շրջանակում նոր հնարավորություններ կստեղծվեն փոքր գյուղացիական տնտեսությունների համար

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի  քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Իրավունք

Վրաստանից փորձել են Հայաստան ներմուծել 5կգ-ից ավելի քաշով «մեթամֆետամին». ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը մասնակցել է Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը  բարձրացնելով

Իրավունք

Երեխաների նկատմամբ բռնության դեպքերը հնարավոր է կանխել օրենսդրական բացերը լրացնելով և հասարակության իրազեկվածությունը բարձրացնելով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում