Արմեն Քոլոյանն ընտրվել է Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արմեն Քոլոյանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Հանրային հեռարձակողի խորհրդի պաշտոնական կայքէջից։
Հանրային հեռարձակողի խորհրդի որոշման մեջ նշված է, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթի արդյունքներով Արմեն Քոլոյանը ստացել է 5 ձայն։
Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի մասնակից թեկնածուներից Գարեգին Խումարյանը, Բելա Հովհաննիսյանը, Մհեր Մարգարյանը, Միքայել Յալանուզյանը, Հակոբ Ռուբինյանը և Լուսինե Պետրոսյանը ստացել են 0 ձայն, Նազելի Օհանյանը ստացել է 1 ձայն։
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ մրցույթի արդյունքները բողոքարկելու է դատարանում։