Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը մոտ են բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը մոտ են բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը

Հայաստանն ու Իրանը մոտ են սահմանին  բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս այցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են վերոնշյալ խնդիրը: 

«Աշխատանքներ այդ ուղղությամբ տարվել են, մասնագիտական խումբ է աշխատել: Մենք ունենք մոտավոր բանաձև, որը երկու երկրների բեռնափոխադրողների, վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ, հարմարավետություն կառաջարկի: Այժմ մենք շատ մոտ ենք վերջնականացմանը, առաջիկայում կհանրայնացնդենք»,- նշեց Արարատ Միրզոյանը: 

Իրանի ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են՝ բեռնատարների և վարորդների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն՝ հնարավորություն ընձեռելով, որ Հայաստանի և Իրանի միջև բեռնափոխադրումներն ակտիվանան: 

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել մարտի 24-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում