Տնտեսություն

ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը 7 %-ով աճել է 2024 թ. առաջին եռամսյակում

1 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ երկրների միջև առևտուրը 7 %-ով աճել է 2024 թ. առաջին եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտուրը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 7 %-ով՝ մինչև 2 տրլն ռուբլի։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը «Արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ» խորհրդաժողովում։

«Մենք շարունակում ենք ավելացնել թե՛ փոխադարձ առևտուրը, թե՛ երրորդ երկրների հետ առևտուրը: 2023 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 2024 թվականի հունվար-մարտին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտուրն աճել է ևս 7 %-ով: Աճի տեմպերն է՛լ ավելի բարձր են: Տեսնենք, թե ինչպես կավարտենք տարին, բայց միտումը շատ լավ է: Արժեքային արտահայտությամբ դա գրեթե 2 տրիլիոն ռուսական ռուբլի է», - Վոլվաչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտուրը 2022 թվականի համեմատությամբ աճել է 5,4 %-ով և կազմել 7,4 տրիլիոն ռուբլի։ Փոխնախարարն այս ցուցանիշը ռեկորդ է անվանել միության գոյության ամբողջ ընթացքում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում