Տնտեսություն

ԿԲ կանխատեսմամբ՝ տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում

2 րոպեի ընթերցում

ԿԲ կանխատեսմամբ՝ տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կենտրոնական բանկը կանխատեսում է, որ 2024-ի վերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանում ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը: 

«2024 թվականի անցած 5 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է: 2024-ի մայիսին 12-ամսյա գնաճը կազմել է 0.3 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից»,-ասաց ԿԲ նախագահը:

Գալստյանը դա հիմնականում պայմանավորեց արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով: Ներմուծված պարենային ապրանքները գները նվազել են:

12-ամսյա բնականոն գնաճը դեռևս գտնվում է բացասական տիրույթում:

Նվազել է արտաքին պահանջարկի հետ կապ ունեցող ծառայությունների գնաճը՝ արտահայտելով արտաքին պահանջարկի աճի դանդաղման միտումները: Մինչդեռ արտագնա զբոսաշրջության հետ կապված ծառայությունների՝ այդ թվում օդային տրանսպորտի և միջազգային հանգստի կազմակերպման ծառայությունների գնաճը շարունակում է պահպանվել բարձր մակարդակում:

«Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ 2024-ի կարճաժամկետ հորիզոնում գնաճը կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7 տոկոսի միջակայքում»,-ասաց ԿԲ նախագահը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում