Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր 
Սփյուռքի համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են առցանց դիմել Ամերիաբանկ, գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում՝ անկախ բնակության երկրից ու տվյալ պահին գտնվելու վայրից։

Վարկի դիտարկման համար էական չեն Հայաստանում գրանցված եկամուտ ունենալու հանգամանքը, ինչպես նաև՝ մշտական բնակության վայրը։ Որպես եկամտի աղբյուր դիտարկվում են հաճախորդի` այլ երկրում ունեցած եկամուտները: Ընդգծենք, որ վարկը հաստատվում է առանց տրամադրման և սպասարկման վճարների։

Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, 60-360 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման պայմաններն ու մյուս մանրամասները` Ամերիաբանկի կայքում:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը, ինչից հետո Բանկի մասնագետը կապ կհաստատի՝ քննարկելու վարկավորման պայմանները։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am