Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի 
դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինիին:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, այդ թվում՝ տնտեսության, ենթակառուցվածքների, պաշտպանության և հումանիտար բնագավառներում համատեղ ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Կողմերը կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Արայիկ Հարությունյանն ընդգծել է երկու երկրների միջև առանձնահատուկ հարաբերությունների փաստը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմամբ ու ընդլայնմամբ: 

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության ոլորտում համատեղ ծրագրերին: Քննարկվել են աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am