Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Սահմանազատման գործընթացով մենք ստեղծում ենք երաշխիքներ․ ԱԺ փոխնախագահ

Սահմանազատման գործընթացով մենք ստեղծում ենք երաշխիքներ․ ԱԺ 
փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը տասնամյակներ շարունակ արդարացիորեն համարել է, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար անվտանգության երաշխիք, բայց արդյունքում ստացել է վատագույն տարբերակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք տասնամյակներ շարունակ փորձել ենք մի տրամաբանություն, որը չի բերել լավ արդյունքի՝ մենք կորցրել ենք տարածքներ, ունեցել ենք զոհեր։ Մենք արդարացիորեն համարել ենք, որ տարբեր փուլերում առկա փոխզիջումային կամ զիջումային տարբերակներից ոչ մեկը չի պարունակել բավարար երաշխիք, բայց արդյունքում ստացել ենք վատագույն տարբերակը։

Եթե նույնիսկ ձեր փաստարկն այն է, որ հիմա սահմանազատման գործընթացի արդյունքում մեզ համար չկան բավարար երաշխիքներ, դա չի նշանակում, որ մենք չպետք է ոչինչ անենք, դա նշանակում է, որ մենք մեր գործողություններով պետք է ստեղծենք այդ երաշխիքները։ Եվ մենք այս գործընթացով հենց դա ենք անում՝ ստեղծում ենք այդ երաշխիքները»,- ընդգծեց Ռուբինյանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am