Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը ժամանել է Կիև

Գերմանիայի արտգործնախարար Բերբոքը ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չհայտարարված այցով Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է RBC-Ukraine պարբերականը։

Նշվում է, որ Բերբոքի այցի նպատակն է Ուկրաինային հավաստիացնել, որ չնայած մարտի դաշտում իրավիճակի վատթարացմանը, Գերմանիան և Եվրոպան կշարունակեն կանգնած մնալ Կիևի կողքին և չեն դադարեցնի օգնությունը։

Իր հերթին Der Spiegel-ը գրում է, որ Բերբոքը կոչ է արել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Հրատարակության տվյալներով՝ նրա այցը Խարկով չեղարկվել է անվտանգության նկատառումներով։ Գիշերը Խարկովը ենթարկվել է հերթական գնդակոծության։

Գերմանիայի արտգործնախարարը պատերազմի սկսվելուց ի վեր հինգերորդ անգամ է այցելում Ուկրաինա։

«Ուկրաինայում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի զանգվածային ավիահարվածների և Խարկովի շրջանում Ռուսաստանի հարձակման պատճառով», - ասել է նա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am