Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն Ուկրաինային ուղղելու ծրագիրը

ԵՄ-ում հաստատել են ռուսական սառեցված ակտիվների եկամուտներն 
Ուկրաինային ուղղելու ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության անդամ երկրները հավանություն են տվել ծրագրին, որը նախատեսում է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել Ուկրաինային զենք մատակարարելու և երկրի վերակառուցման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին հայտնել է, որ այս քայլը թույլ կտա 2024 թվականին Ուկրաինային տրամադրել 3 միլիարդ եվրո։

«ԵՄ-ում մենք այսօր որոշել ենք Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել Ուկրաինայի կարիքների համար։ Միայն այս տարի դա կարող է լինել մինչև 74 միլիարդ կրոնա (3 մլրդ եվրո)։ Եկամուտների 90 %-ը կուղղվի ռազմական աջակցությանը։ Ռուսաստանը պետք է վճարի իր սանձազերծած պատերազմի հասցրած վնասների համար», - գրել է Լիպավսկին X սոցիալական հարթակում:

2022 թ․ փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Մեծ յոթնյակի երկրների կողմից սառեցվել են շուրջ 257 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվներ։ Դրանց երկու երրորդից ավելին պահվում են ԵՄ-ում։

Ֆոնդերի մեծ մասը պահվում է Բելգիայում տեղակայված Euroclear դեպոզիտարիայում, որտեղ 2023 թվականից ի վեր այդ ակտիվներից ստացվել է մոտ 3,9 միլիարդ եվրոյի եկամուտ։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am