Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​ պարգև է շնորհել

Լատվիայի նախագահը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին բարձրագույն պետական ​​
պարգև է շնորհել

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին շնորհել է հանրապետության բարձրագույն պարգև՝ «Երեք աստղ» շքանշան՝ «Լատվիայի հանդեպ նրա ցուցաբերած հատուկ ծառայությունների համար»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

«Շքանշանի կապիտուլը (պարգևատրող հաստատություն) որոշում է ընդունել Լատվիայի հանդեպ ցուցաբերած հատուկ ծառայությունների համար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին պարգևատրել «Երեք աստղ» շքանշանով և դարձնել «Երեք աստղ» շքանշանի Մեծ խաչի ասպետ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է ապրիլի 10-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am