Ղուկաս Պողոսյանը կարիերան կշարունակի Բելառուսում

09:23, 3 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանց»-ի ֆուտբոլիստ Ղուկաս Պողոսյանը կարիերան կշարունակի Բելառուսի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հայտնում  է «Բանանց»-ի մամուլի ծառայությունը: Պողոսյանը հանդես կգա Բելառուսի Բարձրագույն խմբում հանդես եկող «Գորոդեյա» ակումբում: Մինչ այս կիսապաշտպանը մոտ երկու շաբաթ փորձարջան էր անցնում ակումբում:

Ղուկաս Պողոսյանը մինչ այս հանդես էր գալիս Երևանի «Փյունիկ»-ում, Գյումրում «Շիրակ»-ում  և Երևանի «Բանանց»-ում:


© 2009 ARMENPRESS.am