Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քրդերը տասնյակ թուրք զինվորների են ոչնչացրել Աֆրինում հատուկ գործողությունների ընթացքում

Քրդերը տասնյակ թուրք զինվորների են ոչնչացրել Աֆրինում հատուկ գործողությունների ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները թուրք զինվորների ու նրանց դաշնակից խմբավորումների դեմ երեք հատուկ գործողություն են անցկացրել Աֆրինի շրջանում, սպանվել են 15 զինծառայողներ ու վարձկաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Աֆրինի ինքնապաշտպանության քրդական ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռեյզան Հեդուն:

«Այսօր մեր մարտիկները երեք հատուկ գործողություն են իրականացրել թուրքական բանակի ու նրան ենթակա ահաբեկչական խմբավորումների դեմ: Առաջինն անցկացվել Է Բյուլբուլի շրջանում, ավելի ստույգ՝ Բուկի եւ Ալիկարու գյուղերի միջեւ», պատմել Է զրուցակիցը: Նախնական տվյալներով՝ թուրքական կողմից սպանվել Է 15 մարդ, վիրավորվել են տասնյակ զինյալներ:

Հեդուն հավելել Է, որ թուրքական օդուժն, իր հերթին, ինտենսիվ ավիահարվածներ Է հասցրել Բյուլբուլի եւ Ջանդերեսի շրջանում: Բացի այդ, մի շարք գյուղեր ռմբահարումների են ենթարկվել Ռաջու բնակավայրի շրջանում: «Նաեւ, ըստ վերջին տվյալների՝ Աֆրինի կենտրոնին հասցված հրթիռահարվածի հետեւանքով զոհվել Է իննամյա մի երեխա, 11 մարդ վերեքեր են ստացել»,- հավելել Է գործակալության զրուցակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]