Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու ժամանակներն անցել են. Նալբանդյանը` ադրբեջանական սև ցուցակի մասին

Մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելու ժամանակներն անցել են. 
Նալբանդյանը` ադրբեջանական սև ցուցակի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական սև ցուցակում գտնվող անձանց ջախջախիչ մեծամասնությունը մեծ պատիվ է համարում այդ ցուցակում գտնվելը, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով դիտարկմանը, թե Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, որ բոլոր նրանք, ովքեր այցելում են Լեռնային Ղարաբաղ, հայկական քարոզչության զոհեր են և իրենց երկրներ վերադառնալուց հետո ներողություն են խնդրում Ադրբեջանից և խնդրում են իրենց հանել սև ցուցակից: «Եթե հավատանք Բաքվի այն պնդումներին, որ նրանք, ովքեր այցելում են Ղարաբաղ, վերադառնում են, զղջում են, ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա և դրանում  600-700 անձ ներառված չէր լինի: Նրանց տրամադրած տեղեկություններով այդ 600-700 անձից 5-6-ը խնդրել են իրենց հանել այդ ցուցակից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը:

Նալբանդյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ մեկ անգամ նշել է, որ հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքից հետո Ղարաբաղ այցելուների հոսքը կավելանա: «Եվ դա տեղի ունեցավ, դուք էլ եք տեղյակ: Կարծում եմ, որ ադրբեջանական պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն, հատկապես որ այդ ցուցակում ներառվածների ջախջախիչ մեծամասնությունը պատիվ է համարում այդ ցուցակում գտնվել, ինչի մասին նրանք բազմիցս հայտարարել են: Եվ անգամ նրանք, ովքեր խնդրել են իրենց հանել այդ ցուցակից և ներողություն խնդրել, նույն ինքը` Ալեքսանդր Լապշինը, մի քանի անգամ բացահայտող հայտարարություններ են արել Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սև ցուցակների և կիրառվող արգելքների մասին»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Եզրափակելով խոսքը` Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը բռնի ուժով սահմանափակելու ժամանակներն անցել են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]