Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

ԱԺ-ն գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումներ է հրավիրել. օրը հայտնի է

ԱԺ-ն գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ լսումներ է հրավիրել. օրը 
հայտնի է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը առանձին ապրանքների գների բարձրացման և գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ կանցկացնի: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Հաշվի առնելով հասարակական և քաղաքական շրջանակներում առանձին ապրանքների գնաճի հետ կապված մտահոգությունները, ինչպես նաև այս հարցի առնչությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի նախաձեռնությամբ հունվարի 23-ին, ժամը 11:00-ին նիստերի դահլիճում հրավիրվում է առանձին ապրանքների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները թեմայով խորհրդարանական լսումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին խնդրեց իրավասու մյուս հանձնաժողովների հետ կազմակերպել խորհրդարանական լսումների անցկացումը՝ ապահովելով իրավասու և շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը լսումներին:

Հունվարի 12-ին Ազգային ժողովի խորհրդի անդամների հետ կայացած խորհրդակցությանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել էր որոշ ապրանքատեսակների գների բարձրացման և գնաճը մեղմելու հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ հրավիրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am