Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ԵԱՏՄ-ի առաջին թվային նախաձեռնությունները պատրաստ են մեկնարկին

ԵԱՏՄ-ի առաջին թվային նախաձեռնությունները պատրաստ են մեկնարկին
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս առաջին նախագիծն Է գործարկվելու Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման շրջանակներում. խոսքը վերաբերում Է թվային վերահսկելիությանը, որը թվային փոխանակման եւ փոխգործակցության պայմաններ Է ստեղծում նախեւառաջ առեւտրի ոլորտում եւ, իհարկե, պետական մարմինների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության հաղորդագրությանը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը՝ ելույթ ունենալով չորրորդ Եվրասիական տնտեսական կոնգրեսում:

Նախարարի խոսքով՝ թվային վերահսկելիությունը թույլ կտա բիզնեսին, սպառողներին եւ պետական մարմիններին՝ տեսնել ապրանքի անցած ամբողջ ճանապարհը՝ արտադրությունից մինչեւ սպառող, եւ դյուրացնել շղթայի բոլոր մասնակիցների փոխգործակցությունը:

Կարինե Մինասյանը հիշեցրել Է, որ հոկտեմբերի 11-ին ԵԱՏՄ-ի երկրների նախագահները հաստատել են մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունները: «Փաստաթուղթը նոր թվային Էջ բացեց եվրասիական ինտեգրացման մեջ,-նշել Է ԵԱՏՄ-ի նախագահը:-Դրանում մենք որոշել ենք թվային ինտեգրացման շրջանակները, այսինքն՝ որոշել ենք, թե հատկապես որտեղ ենք համատեղ իրագործելու թվային օրակարգը: Նաեւ նախանշվել են իրագործման մեխանիզմները: Որոշված Է օրակարգն իրականացնել ամենաարագ եւ ամենահուսալի եղանակով՝ նախաձեռնությունների միջոցով»:

Արտադրանքի, ապրանքների, ծառայությունների եւ Միության թվային ակտիվների շարժման թվային վերահսկելիությունը գերակայություններից առաջինն Է նախաձեռնությունների համար: Այսօրվա դրությամբ հաստատված են դրանցից վեցը: Եվս հինգը վերաբերում են, մասնավորապես, թվային առեւտրին, թվային փոխադրամիջանցքներին, թվային արդյունաբերական կոոպերացմանը, տվյալների շրջանառության մասին համաձայնագրին:

Մոտավոր հաշվարկների համաձայն՝ ԵԱՏՄ-ի համատեղ թվային օրակարգի իրագործումը Միությանը կբերի ՀՆԱ-ի տարեկան մինչեւ 1 տոկոս լրացուցիչ աճ, ինչպես նաեւ գրեթե 8 մլն նոր աշխատատեղ՝ մինչեւ 2025 թվականը: Բացի այդ, ջանքերի համախմբումը թույլ կտա ԵԱՏՄ-ի երկրներին՝ դառնալու գլոբալ թվային շուկայի լիիրավ մասնակիցները:

Կարինե Մինասյանը հորդորել Է փորձագիտական եւ բիզնես-հանրակցությունների ներկայացուցիչներին՝ մասնակցել թվային օրակարգի իրագործման նախաձեռնությունների ու նախագծերի քննարկմանը եւ առաջարկել իրենց նախագծերը: «Ցանկացած քաղաքացի կամ ձեռնարկատեր, բիզնես եւ պետական մարմին կարող Է ԵԱՏՀ-ի հարթակ գալ իր թվային նախաձեռնությամբ, եւ մենք այն անպայման կքննարկենք հաստատված կարգին համապատասխան»,-ընդգծել Է Կարինե Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am