Միջազգային

Ռոստովում բռնկված խոշոր անտառային հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Ռոստովում բռնկված խոշոր անտառային հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրշեջները մարել են Ռոստովի մարզի Տարասովսկի շրջանում նախորդ գիշեր բռնկված անտառային հրդեհը: «Արմենպրես»-իփոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Վասիլի Գոլուբևը:

«Ժամը 10:00-ի դրությամբ Տարասովսկի շրջանում 169 հեկտար տարածքում անտառային հրդեհը մարվել է, մարմանը մասնակցել է 69 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 1 ուղղաթիռ»,- ասել է նա:

Ավելի վաղ Գոլուբևը հայտնել էր, որ Տարասովսկի շրջանում խոշոր անտառային հրդեհի պատճառ կարող էր լինել կայծակը։ Բնակավայրերին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում